Գլխավոր ՀՀ ԱԻՆ Մեղրիի ջոկատը նոր շենք ունի

Մեղրիի ջոկատը նոր շենք ունի

65
Տարածել

Նոյեմբերին 8-ին ավարտվեցին Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Փոխվել են տանիքը, պատուհաններն ու ջեռուցման կաթսաները, ամրացվել են պատերը, անցկացվել են նոր հոսանքալարեր, տեղադրվել է հակածխային ինքնաշխատ համակարգ: Վերանորոգվել են սանհանգույցն ու խոհանոցը, հատկացվել է խոհանոցային նոր կահույք: Ավտոկայանատեղիի առաստաղը բարձրացվել է, ինչն ավելի անվտանգ է դարձնում հրշեջ-մեքենաների կայանումը: Ջոկատի շենքին կից կառուցվել է նոր ջրավազան՝ հաշվի առնելով Մեղրիի տարածաշրջանում ջրի սակավության եւ տեխնիկայի լիցքավորման խնդիրը: Ամբողջովին բարեկարգվել է ջոկատի տարածքը:

Ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդների միջեւ գործընկերության շրջանակում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Միացյալ Նահանգների  եվրոպական հրամանատարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի եւ համատեղ ջանքերով:

Լուսանկարները տրամադրել են փրկարարները