Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

361
Տարածել

2019 թվականի նոյեմբերի 6-12-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ. նոյեմբերի 7-ին Հայաստանում՝ Քաջարան քաղաքից 18 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

  • Նոյեմբերի 8-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 28 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 9-ին Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 31 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 11-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 22 կմ հարավ-արեւելք 5-6 բալ ուժգնությամբ եւ 23 կմ արեւելք 4-5 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 12-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 29 կմ արեւելք 4 բալ ուժգնությամբ եւ Մարանդ քաղաքից 32 կմ արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է  6 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ, երկուսն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Նոյենբերի 8-ին եւ 11-ին 6,5 եւ 6,2 մագնիտուդերով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Ֆիջիի Կղզիների Հանրապետության Սուվա մայրաքաղաքից 479 կմ դեպի հարավ-արեւելք եւ Պոլինեզիայում` Տոնգայի պետության տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Շաբաթվա ընթացքում՝ տարածաշրջանից դուրս, տեղի է ունեցել 4,9 մագնիտուդից բարձր երկու երկրաշարժ, որի հետեւանքով կան զոհեր եւ տուժածներ: Առաջին երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 7-ին 5,9 մագնիտուդով Իրանի հյուսիս-արեւմտյան տարածքում` Արդաբիլ քաղաքից 85 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 6 մարդ, տուժել` 529-ը: Երկրորդ երկրաշարժը գրանցվել է 4,9 մագնիտուդով Ֆրանսիայում` Մոնպելիե քաղաքից 122 կմ հարավ-արեւելք: Ստորգետնյա ցնցման հետեւանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ավերվել է 30 տուն եւ մոտ 250-ը վնասվել:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»