Գլխավոր ՀՀ ԱԻՆ Ռուսաստանում վերապատրաստվում է եւս 10 հայ փրկարար

Ռուսաստանում վերապատրաստվում է եւս 10 հայ փրկարար

703
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն, նոյեմբերի 11-16-ը Ռուսաստանի մայրաքաղաքի «Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում» վերապատրաստվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Երեւանի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ծառայողներ՝ ընդամենը 10 հոգի:

Վերապատրաստման դասընթացի թեման է. «Ստորգետնյա կառույցներում, ճանապարհային եւ երկաթուղային թունելներում հրդեհաշիջման տակտիկա»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ