Գլխավոր Միջոցառումներ Միջազգային գիտաժողով ԱԻՆ ՃԿՊԱ-ում

Միջազգային գիտաժողով ԱԻՆ ՃԿՊԱ-ում

585
Տարածել

Նոյեմբերի 12-ին եւ 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կանցկացվի «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: Կազմակերպիչներն են՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը՝ UNDP, մանկական հիմնադրամը՝ UNICEF, Ֆրանսիայի մարդկանց, գույքի եւ շրջակա միջավայրի անվտանգության խթանման ասոցիացիան՝ ASPEBE,  Save the children, OxyGen կազմակերպությունները, «Աղետների ռիսկի նվազեզման ազգային պլատֆորմ» հիմնադրամը:

Երկու օրում կկազմակերպի քննարկումների երեք սեկցիա՝ «Կառավարում եւ տնտեսագիտություն», «Տեխնոլոգիաներ», «Ուսումնամեթոդական եւ գիտամեթոդական հիմնախնդիրներ», կներկայացվի 21 զեկույց՝ «Ռոբոտատեխնիկական համակարգերի կիրառման արդյունավետությունը հրդեհապայթյունավտանգ օբյեկտների հրդեհային անվտանգության ապահովման եւ հրդեհաշիջման աշխատանքներում», «Վթարափրկարարական տեխնիկայի օպտիմալ ընտրության չափանիշները», «Արտակարգ իրավիճակներում առաջացող բացասական հոգեվիճակների հոգեբանական բնութագիրը», «Արտակարգ իրավիճակներում դպրոցականի անվտանգության մշակույթի հասկացությունը», «Յուղային ուժային տրանսֆորմատորի վերափոխումը չոր ուժային տրանսֆորմատորի» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

orakarg