Գլխավոր Վերլուծություն Հոկտեմբերին փրկարարները կազմակերպել են 21 վարժանք

Հոկտեմբերին փրկարարները կազմակերպել են 21 վարժանք

559
Տարածել

2019 թվականի հոկտեմբերին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներ՝ ծառայության կազմակերպման, փրկարարական ուժերի, քաղաքացիական պաշտպանության, Երեւանի եւ մարզերի փրկարարական վարչություններ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն եւ այլն, կազմակերպել են հատուկ տակտիկական, ցուցադրական, շտաբային, հրամանատարաշտաբային, օբյեկտային 21 ուսումնավարժություն եւ վարժանք: Մեթոդական օգնություն եւ մասնակցություն է ցուցաբերվել մայրաքաղաքում եւ մարզերում անցկացված 25 շտաբային, 20 հատուկ տակտիկական ուսումնավարժության եւ 3 օբյեկտային վարժանքի:

Կազմակերպված վարժանքներից են.

Շիրակի մարզում հոկտեմբերի 16-ին եւ 17-ին՝ ՀՀ պետական կառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ «Աղետի կամ ռազմական գործողության հետեւանքով միգրացիոն հոսքերի կառավարում» հրամանատարաշտաբային ուսումնավարժություն:

Հոկտեմբերի 16-ին Արմավիրի եւ 17-ին Սյունիքի մարզերում «Կարճ հաղորդագրություններով ՀՀ մարզի պաշ­տոնատար անձանց իրա­զեկում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Հոկտեմբերի 23-ին «Գետանցման կազմակերպում եւ տուժածի տարհանում ջրային տարածքներից» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Հոկտեմբերի 25-ին «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումն ու տարահանումը դիվանագիտական համալիրում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Հոկտեմբերի 29-ին, 30-ին, նոյեմբերի մեկին Սյունիքի մարզի Կապան եւ Սիսիան, Լոռու մարզի Ախթալա համայնքներում «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի շրջանակներում դաշտային ուսումնավարժանքներ:

Հոկտեմբերի 30-ին «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի անձնակազմի գործողությունները Շիրակի մարզում ուժեղ երկրաշարծի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Հոկտեմբերի 31-ին «Հրդեհաշիջման եւ վթարավերականգնողական աշխա­տանքների իրականացումը նավթամթերքների պահեստներում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Նոյեմբերին նախատեսված վարժանքներից ամենածավալունը լինելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում» անցկացվելիք «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունը, որի ժամանակ կիրառվելու է նաեւ ուղղաթիռ:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ