Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Նուռնուս համայնքում նռնակ եւ փամփուշտներ են հայտնաբերվել

Նուռնուս համայնքում նռնակ եւ փամփուշտներ են հայտնաբերվել

2152
Տարածել

Նոյեմբերի 7-ին Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, ոչ Նուռնուս համայնքի տնամերձ հողատարածքերից մեկում ձեռքի նռնակ կա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հերթապահ արագ արձագանքման խումբը: Փրկարարները հայտնաբերել են Ֆ-1 նռնակ՝ առանց պայթուցիչի, գործարանային խցանով եւ ինքնաձիգի տարբեր տրամաչափի փամփուշտներ: Զինամթերքի հայտնաբերումից հետո սակրավորները եւս մեկ անգամ են զննել տեղանքը: Այլ զինամթերք չի հայտնաբերվել: Գտնված զինամթերքը հանձնվել է ոստիկանությանը: