Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2503
Տարածել

2019 թվականի հոկտեմբերի 23-29-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ՝

Հոկտեմբերի 24-ին Ռուսաստանում՝ Դերբենտ  քաղաքից 83 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Հոկտեմբերի 26-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 35 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Հոկտեմբերի 28-ին Թուրքիայում՝ Ալաշկերտ քաղաքից 35 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին 6,3 մագնիտուդով Ատլանտյան օվկիանոսի հասարակածային ջրերում` Համբարձման կղզուց 714 կմ դեպի հյուսիս: Երկրորդ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 29-ին 6,6 մագնիտուդով Ֆիլիպինների Մինդանաո կղզու Դավաո քաղաքից 61 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 6 երկրաշարժ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 9 մարդ, տուժել` 400-ը:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»