Գլխավոր Միջոցառումներ Քաղպաշտպանական միջոցառումներ Տավուշի մարզում

Քաղպաշտպանական միջոցառումներ Տավուշի մարզում

2340
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանի գլխավորությամբ, անցած շաբաթ քաղպաշտպանական միջոցառումներ է իրականացրել Տավուշի մարզում:

Տավուշի մարզպետարանում եւ համայնքներում (նաեւ խոշորացված) ուսումնասիրվել են քաղաքացիական պաշտպանության, խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տարհանման պլանների, տարհանման մարմինների գործունեության կայունության բարձրացման հանձնաժողովների, պաշտպանական կառույցների կառուցման եւ պահպանման ուղղությունները:

Փրկարարները քաղպաշտպանության ոլորտը կարգավորող փաստաթղթերի մշակման, մեթոդական եւ գործնական օգնություն են ցուցաբերել մարզպետարանին եւ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի ու Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ փրկարարական ջոկատների 12 հենակետերի անձնակազմին:

Այցի օրերին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարզում հերթական անգամ առաջին օգնության դասընթացներ եւ ամփոփիչ մրցում է կազմակերպել: Հաղթել է Մովսեսի հետակետի թիմը, երկրորդը՝ Չինարիի, իսկ երրորդը՝ Կոթիի թիմերն էին:

Լուսանկարները տրամադրել են փրկարարները