Գլխավոր ՀՀ ԱԻՆ Ռուսաստանում վերապատրաստվում է հայ փրկարարների եւս մեկ խումբ

Ռուսաստանում վերապատրաստվում է հայ փրկարարների եւս մեկ խումբ

2092
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 113 ծառայող վերապատրաստման դասընթացների կմասնակցի Ռուսաստանի տարբեր պրոֆիլային ուսումնական հաստատություններում:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 9-ը Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության հակահրդեհային ծառայության պետական ակադեմիայում կվերապատրաստվի Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 ծառայող՝ Երեւանի, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի մարզերի փրկարարական վարչություններից, հայկական ատոմակայանի հրշեջ ջոկատից: Վերապատրաստման դասընթացի թեման է. «Հրդեհների ժամանակ ծխի հեռացում եւ ծխապատ գոտում աշխատող փրկարարի նախապատրաստում»:

 

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ