Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Լոռու մարզում հրշեջ է զոհվել

Լոռու մարզում հրշեջ է զոհվել

1463
Տարածել

Այսօր կեսօրին մոտ Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում հրդեհ է նկատվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ օպերատիվ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հրշեջ-փրկարար, 22-ամյա Սամվել Վարդանի Դեւելյանը տեղում մահացել է, իսկ 27-ամյա Էդգար Իշխանի Գրիգորյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, այնուհետեւ առողջապահության նախարարության սանավիացիայի ուղղաթիռով Երեւան՝ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: