Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2384
Տարածել

Հոկտեմբերի 15-22-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավել ուժգնությամբ մեկ երկրաշարժ՝ Հոկտեմբերի 15-ին ՀՀ-ում՝ Գավառ քաղաքից 21 կմ հարավ-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 5 երկրաշարժ՝

Հոկտեմբերի 15-ին Վրաստանում՝ Բորժոմի  քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք 5-6 բալ ուժգնությամբ։

Հոկտեմբերի 16-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 32 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Հոկտեմբերի 17-ին Իրանում՝ Թասուջ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ։

Հոկտեմբերի 20-ին Թուրքիայում՝ Չալդրան քաղաքից 37 կմ հարավ-արեւմուտք 5-6 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին 6,4 մագնիտուդով Ֆիլիպինների Մինդանաո կղզու Դավաո քաղաքից 72 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 5 մարդ, 77 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Երկրորդ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 21-ին 6,4 մագնիտուդով Վանուատուի Իսանգել քաղաքից 60 կմ դեպի հյուսիս:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»