Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱԻՆ-ը կմասնակցի գենդերային խտրականության կանխարգելմանը

ԱԻՆ-ը կմասնակցի գենդերային խտրականության կանխարգելմանը

2133
Տարածել

ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի 1334-Լ որոշմամբ հաստատվել է Հայաստանի հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի 1227 հրամանով հաստատվել է Հայաստանի հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրից բխող արտակարգ իրավիճակների նախարարության միջոցառումների ցանկը:

Գենդերային քաղաքականության ռազմավարությամբ սահմաված է հինգ գերակայություն. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում կրթության եւ գիտության ոլորտում, առողջապահության ոլորտում կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում, գենդերային խտրականության կանխարգելում:

ԱԻՆ-ը կաշխատի վերջին՝ գենդերային խտրականության կանխարգելում, ուղղությամբ: Այդ նպատակով աղետների ռիսկի կառավարման ոլորտում յուրաքանչյուր տարի կազմակերպվող  միջոցառումներում կներառվեն գենդերային հավասարությանը վերաբերող խնդիրներ, իսկ աղետների ռիսկի կառավարման ոլորտի մասնագետների վերապատրաստման խմբերում կլինեն դասախոսություններ գենդերային խնդիրների եւ դրանց լուծման առանձնահատկությունների վերաբերյալ: