Գլխավոր ՀՀ ԱԻՆ Հայաստանը կմասնակցի INSARAG-ի տարածաշրջանային համաժողովին

Հայաստանը կմասնակցի INSARAG-ի տարածաշրջանային համաժողովին

2080
Տարածել

Հոկտեմբերի 24-ին եւ 25-ին Իտալիայում կանցկացվի Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) «Աֆրիկա-Եվրոպա-Մերձավոր Արեւելք» տարածաշրջանային համաժողովը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի ներկայացուցիչը՝ INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմի քաղաքական պատասխանատու, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյան:

Տարածաշրջանային հանդիպումները ՔՈՓ թիմերի պատասխանատուների, կառավարությունների ներկայացուցիչների՝ քաղաքականություն մշակողների եւ որոշումներ կայացնողների, հավաքներ են, որոնց ընթացքում քննարկվում են երկրների հաջողված փորձերը տեղայնացնելու եւ տարածելու հարցերը, մասնակիցները կիսվում են տեղեկություններով:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ