Գլխավոր Հրշեջ-փրկարարներ «Էրեբունի –Երեւան 2801»․ Տոնակատարության անվտանգությունը նաեւ փրկարարների ձեռքում է

«Էրեբունի –Երեւան 2801»․ Տոնակատարության անվտանգությունը նաեւ փրկարարների ձեռքում է

353
Տարածել

Այս տարի Երեւանի օրը կնշվի հոկտեմբերի 19-ին։ «Էրեբունի-Երեւան 2801» ծրագրի միջոցառումներն  առաջին անգամ կանցկացվեն ապակենտրոնացված։ Ժամը 13:00 18:00-ը բոլոր վարչական շրջաններում մշակույթի տներն ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնները կներկայացնեն իրենց ձեռքբերումները. կհնչի երաժշտություն, կլինեն ցուցահանդեսներ եւ սպորտային մրցաշարեր: Տարբեր բեմերում ելույթ կունենան հայտնի աստղեր եւ երաժշտական խմբեր։

Արտակարգ իրավիճակների նախարարության Երեւանի փրկարարական վարչությունը կապահովի երեւանցիների եւ հյուրերի անվտանգ ժամանցը ողջ քաղաքում։ Մասնավորապես՝ ժամը 13:00-ից թիվ 1, 2, 3, 4, 5, 7 , 8, 9, 10, 11 հրշեջ-փրկարարական ջոկատները եւ Հատուկ հրշեջ ջոկատը կհերթապահեն Գեւորգ Չաուշի եւ Պարույր Սեւակի արձանների հարակից տարածքներում, Խուդյակովի 222 եւ Կոմիտասի 1 հասցեներում, Էրեբունի թանգարանի մոտակայքում, Բուզանդ-Սարյան փողոցների հատման կետում, Սուրբ երրորդություն, Սուրբ Մարիամ Աստվածածին եւ Սրբոց Նահատակաց եկեղեցիների տարածքներում, Նանսենի անվան զբոսայգում, Դավիթաշենի կենտրոնական այգում եւ Գարեգին Նժդեհի հրապարակում։

Իսկ ժամը 19:30-ից թիվ 2, 7, 9 ՀՓՋ-ներից մեկական մարտական հաշվարկ վերահսկողություն կիրականացնեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի,  «Մայր Հայաստան» հուշահամալիրի եւ Հանրային հեռուստաընկերության մատույցներում: