Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱԻՆ-ը կմասնակցի հանրային կառավարման բարեփոխումների իրականացմանը

ԱԻՆ-ը կմասնակցի հանրային կառավարման բարեփոխումների իրականացմանը

2292
Տարածել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ստեղծվել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում իրականացվելիք գործողությունների չորս աշխատանքային խումբ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացված է բոլոր խմբերում:

  1. Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում քաղաքականությունների մշակման եւ համակարգման ոլորտի բարեփոխումների աշխատանքային խմբում ԱԻՆ-ը ներկայացնում է ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման եւ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը:
  2. Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում հանրային ծառայության եւ մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների աշխատանքային խմբում ԱԻՆ-ը ներկայացնում է ԱԻՆ անձնակազմի կառավարման վարչության պետ Հասմիկ Ամիրխանյանը:
  3. Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում պետական ծառայությունների ոլորտի արդիականացման աշխատանքային խմբում ԱԻՆ-ը ներկայացնում է իրավական ապահովման եւ միջազգային պայմանագրերի վարչության պետ Վարդան Աճեմյանը:
  4. Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում հաշվետվողականության եւ բարեվարքության ոլորտի բարեփոխումների աշխատանքային խմբում ԱԻՆ-ը ներկայացնում է ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Դավիթ Ավետիսյանը: