Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ

2106
Տարածել

Հոկտեմբերի 2-8-ը Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավել ուժգնությամբ 2  երկրաշարժ։

Հոկտեմբերի 4-ին Հայաստանում՝ Բավրա գյուղից 14 կմ հարավ-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ եւ 13 կմ հարավ-արեւելք 2-3 բալ  ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 4 երկրաշարժ՝

Հոկտեմբերի 2-ին Իրանում՝ Ահար քաղաքից 45 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանում՝ Թովուզ քաղաքից 31 կմ արեւելք 3-4 բալ ուժգնությամբ։

Հոկտեմբերի 5-ին Թուրքիայում՝ Վան  քաղաքից 46 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 25 կմ հարավ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6,0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»