Գլխավոր ՀՀ ԱԻՆ Ռուսաստանում կվերապատրաստվի եւս 10 հայ փրկարար

Ռուսաստանում կվերապատրաստվի եւս 10 հայ փրկարար

2411
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 113 ծառայող 14 ծրագրով վերապատրաստման դասընթացների կմասնակցի Ռուսաստանի տարբեր պրոֆիլային ուսումնական հաստատություններում՝ «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիա», «Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիա», «Պետական հակահրդեհային ծառայության Սանկտ-Պետերբուրգի համալսարան», «Հարավային օկրուգի որոնողափրկարարական ջոկատ»: Իսկ Հայաստանում՝ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում 16 ծրագրով կվերապատրաստվի Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության 187 ծառայող:

Հոկտեմբերի 7-19-ը Ռուսաստանում կվերապատրաստվի Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 աշխատակից Երեւանի, Վայոց ձորի, Սյունիք, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչություններից, փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, Մեծամորի ատոմակայանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից: Վերապատրաստման թեման՝ «Հրդեհաշիջման կազմակերպումն ու ղեկավարումը»:

Այս տարվա հոկտեմբերի մեկի դրությամբ, արդեն կազմակերպվել է նախատեսվածից ավելի դասընթաց: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ջանքերով Ռուսաստանում վերապատրաստվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 76 ծառայող, իսկ կենտրոնում վերապատրաստվել է 240 հայ փրկարար, որից 30-ը՝ երեք ծրագրով Ռուսաստանից ժամանած մասնագետների ղեկավարությամբ, մնացածը՝ ութ ծրագրով, կենտրոնի մասնագետների օգնությամբ:

Մինչեւ տարեվերջ Ռուսաստանում կվերապատրաստվի եւս 50 հայ փրկարար, իսկ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում կկազմակերպվի վերապատրաստման եւս երկու դասընթաց, որոնք կվարեն Ռուսաստանից ժամանած չորս մասնագետ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Ռուսաստանում անցկացված վերապատրաստումներ.

«Սկզբնական փրկարարական պատրաստություն»

Հակաճգնաժամային կառավարում

Արդյունաբերական լեռնագնացություն

Լեռնային պատրաստություն