Գլխավոր Միջոցառումներ Հայ մարզիկները կմասնակցեն աշխարհի առաջնության

Հայ մարզիկները կմասնակցեն աշխարհի առաջնության

2163
Տարածել

Հոկտեմբերի 4-6-ը Թբիլիսի քաղաքում անցկացվում է International Power Sports Union (IPSU) վարկածով ուժային մարզաձեւերի աշխարհի բաց առաջնություն։ Հայաստանի 30 հոգանոց թիմը, այդ թվում՝ 9 հաշմանդամություն ունեցող մարզիկ, հանդես կգա երիտասարդների եւ մեծահասակների տարիքային խմբերում։

Թիմի կազմում են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, եռամարտի եւ երկամարտի աշխարհի չեմպիոն Յուրի Սաքունցը, Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, եռամարտի աշխարհի չեմպիոն Զորիկ Պողոսյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր, ծանրամարտի եւ բազկամարտի բազմակի մեդալակիր Հարություն Մխիթարյանը, Շիրակի ՄՓՎ ՃԿԿ օպերատոր, պարաօլիմպիկ խաղերի 5-րդ մրցանակակիր, ծանրամարտի բազմակի չեմպիոն, մարզիչ Գրետա Վարդանյանը՝ իր 5 սաների հետ։

Մանրամասները՝ մարզիկների վերադարձին:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ