Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2060
Տարածել

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետույթյունների տարածքներում 2-3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 10 երկրաշարժ՝

Սեպտեմբերի 23-ին Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 18 կմ հարավ-արեւելք 5 բալ ուժգնությամբ, Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ծնորի քաղաքից 28 կմ հյուսիս-արեւելք 4 բալ ուժգնությամբ, 28 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ, 34 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ, 30 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ եւ 34 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ, իսկ Իրանում՝ Մակու քաղաքից 19 կմ հարավ-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 24-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 21 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 10 կմ արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 11 կմ հարավ-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է հինգ երկրաշարժ: Սեպտեմբերի 25-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի Ամբոն կղզու ափամերձ տարածքում` Ամբոն քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արեւելք: Ստորգետնյա ցնցման հետեւանքով զոհվել է 30 եւ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 156 մարդ: Սեպտեմբերի 26-ին եւ 29-ին 6,1 եւ 6,8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Չիլիում, համապատասխանաբար Լոս Լագոս տարածաշրջանի Լյանկիուե նահանգի Պուերտո Մոնտ քաղաքից 101 կմ հյուսիս-արեւելք եւ Մաուլե տարածաշրջանի Տալկա նահանգի Տալկա քաղաքից 113 կմ արեւմուտք: Սեպտեմբերի 27-ին եւ 29-ին 6,0 եւ 6,2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզու տարածքում եւ Ֆիլիպինների Մինդանաո կղզու Արեւելյան Դավաո պրովինցիայի Մաթի քաղաքից 142 կմ հարավ:

Սեպտեմբերի 26-ին 5,7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Արեւմտյան Թուրքիայի տարածքում, Ստամբուլ քաղաքից 66 կմ դեպի արեւմուտք։ Երկրաշարժին հետեւել է ավելի քան 188 հետցնցում, որից 3–ը` 4,0 եւ ավելի մագնիտուդով: Ստորգետնյա ցնցման հետեւանքով 34 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Վնասվել է ավելի քան 473 շինություն: Քանդվել է Ստամբուլի թաղամասերից մեկում գտնվող մինարեի վերին հատվածը:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»