Գլխավոր Վերլուծություն Սեպտեմբերին փրկարարները կազմակերպել են 110 վարժանք եւ պարապմունք

Սեպտեմբերին փրկարարները կազմակերպել են 110 վարժանք եւ պարապմունք

3067
Տարածել

Սեպտեմբեր ամսին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներ՝ ծառայության կազմակերպման, փրկարարական ուժերի, քաղաքացիական պաշտպանության, Երեւանի եւ մարզերի փրկարարական վարչություններ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն եւ այլն, կազմակերպել են հատուկ տակտիկական, ցուցադրական, շտաբային, հրամանատարաշտաբային 110 ուսումնավարժություն եւ գործնական պարապմունք: Սեպտեմբերի 4-ին նշվում է արտակարգ իրավիճակներում աշխատողի օրը: Միայն այդ օրը կազմակերպվել է 63 հատուկ տակտիկական ուսումավարժություն, որից 8-ը Երեւանում:

Այլ օրերի կազմակերպվել են. սեպտեմբերի 12-ին Արարատի եւ 13-ին Վայոց ձորի մարզերում «Կարճ հաղորդագրություններով մարզում պաշտոնատար անձանց իրազեկում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, սեպտեմբերի 26-ին՝ ««911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի գործունեության տեղափոխումը թիվ 1 վարչական շենք, մշտական տեղակայման վայրում ծառայության կրման համար անհնարին պայմանների առաջացման դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն, սեպտեմբերի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին «Լեռներում եւ բարձրահարկ շենքերում» թեմայով գործնական պարապմունք:

Բացի սրանից փրկարարները մասնակցել են այլ կառույցների կազմակերպած վարժանքներին ու դասընթացներին: Մասնավորաբար. սեպտեմբերի 17-ին եւ 26-ին ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ վարժանքին, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Պաշտպանության նախարարության կողմից անցկացվող ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության եւ այլն:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վարհամ ԱՎՈՅԱՆԻ