Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգոստոսի արտակարգ դեպքերը

Օգոստոսի արտակարգ դեպքերը

2162
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2019 թվականի օգոստոսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները օգոստոս ամսին իրականացրել են 4310 ելք: 2845 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 726 կենցաղային կանչ, 173 կեղծ ահազանգ, 566 այլ դեպքեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ելքերի քանակն աճել է 1330-ով: Արտակարգ դեպքերից զոհվել է 31 մարդ (այդ թվում՝ 7 կին, 2 երեխա), տուժել՝ 1129 մարդ (այդ թվում՝ 371 կին եւ 181 երեխա): Փրկարարները 50 մարդու կյանք են փրկել: 2018 թվականի օգոստոսի համեմատ զոհերի քանակը նվազել է 7-ով, տուժածներինը աճել 122-ով: Ինչպես դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, 2019-ի օգոստոսին էլ արտակարգ դեպքերի զգալի մասը՝ 97,8 տոկոսը հրդեհները, ՃՏՊ-ներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 2359 ահազանգ (2018 թվականի օգոստոսին` 1371 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 2026 դեպքում (2018 թվականի օգոստոսին` 1166 դեպք): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համե­մատ հրդեհների թիվն աճել է 860-ով: Հրդեհներից զոհվել է 1, տուժել՝ 17 մարդ: 155 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2018 թվականի օգոստոսին՝ 97): 122 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառ­նալիքը եւ ծխապատ գոտին, իսկ 56-ում՝ հսկողությամբ իրականացվող այրումները հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Օգոստոսին հրդեհների գերակշիռ մասը՝ 1513 դեպք կամ 74,7 տոկոսը գրանցվել է բուսածածկ տարածքներում:  Բացի սրանից կրակի բաժին են դարձել՝ աղբ՝ 159, առանձնատուն՝ 89, բնակելի շենք՝ 41, տնակ-ավտոտնակ՝ 38, անասնակեր՝ 9 եւ այլն:

Հրդեհների կեսից ավելին՝ 58,5 տոկոսը կամ 1186 դեպք, գրանցվել է քաղաքներում, 41,5 տոկոսը՝ 840 դեպք` գյուղերում: 2018 թվականի օգոստոսի համեմատ քաղաքային հրդեհների թվաքանակն աճել է 464-ով, գյուղական հրդեհներինը՝ 396-ով: Երեւանում գրանցվել է 654 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 387 հրդեհ, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 39: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքները՝ 166 հրդեհ եւ գյուղերը՝ 221 հրդեհ: Ամենաքիչ հրդեհ գրանցվել է Վայոց ձորի քաղաքներում՝ 10 դեպք եւ Գեղարքունիքի գյուղերում՝ 27 հրդեհ:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2019 թվականի օգոստոսին հանրապետությունում գրանցվել է 485 ՃՏՊ՝ 112-ով ավելի քան 2018-ի օգոստոսին: ՃՏՊ-ների գրեթե կեսը՝ 229 դեպք կամ 47,2 տոկոսը բախումներն են: 111 դեպք՝ վրաերթ, 65 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 80 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ: ՃՏՊ-ներից զոհվել է 25, տուժել՝ 651 մարդ: 2018 թվականի օգոստոսի համեմատ զոհվածների թվաքանակը  նվազել է 10-ով , իսկ տուժածներինը աճել 104-ով:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 401 թունավորում, զոհվել է 3, տուժել՝ 457 մարդ: 2018 թվականի օգոստոսի համեմատ թունավորումների քանակը նվազել է 41-ով, իսկ զոհվածների եւ  տուժածների թվաքանակները աճել են մեկական: Թունավորումների հիմնական աղբյուրներն են. 101 դեպք՝ ալկոհոլ, 83 դեպք՝ դեղորայք, 60 դեպք` քիմիական նյութեր, 15 դեպք` սննդամթերք եւ այլն: Թունավորումների կեսից ավելին՝ 244 դեպք գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ թունավորումներ գրանցվել են Արմավիրում՝ 70, ամենաքիչը՝ Տավուշում եւ Լոռիում՝ չորսական: 2019 թվականի օգոստոսին Սյունիքում թունավորում չի գրանցվել:

Այլ դեպքեր

2019 թվականի օգոստոսին հանրապետությունում գրանցվել է 9 փլուզում, վայրի կենդանիների 8 հարձակում, 5 ուժեղ կարկուտ, 3 ուժեղ քամի, 2 պայթյուն, 2 քարաթափում, 1 օդաղետ, 1 դարափուլ (փլվածք, նստվածք) եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Նախորդ ամիսների դեպքերը

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս