Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

2332
Տարածել

Սեպտեմբերի 18-24-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավել ուժգնությամբ 4 երկրաշարժ։

Սեպտեմբերի 19-ին Հայաստանում՝ Բավրա գյուղից 15 կմ հարավ-արեւելք` 3 բալ ուժգնությամբ, որին հաջորդել է 2  բալ ուժգնությամբ 1 հետցնցում։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 2 երկրաշարժ

Սեպտեմբերի 19-ին Թուրքիա՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս, 4-5 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 22-ին Իրան՝ Ահար քաղաքից 43 կմ հարավ-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով չորս երկրաշարժ: Սեպտեմբերի 19-ին 6,0 եւ 6,2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Ինդոնեզիայի Ճավա կղզու ափամերձ տարածքում` Տուբան քաղաքից 99 կմ դեպի հյուսիս: Սեպտեմբերի 24-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել համապատասխանաբար Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքից 144 կմ դեպի հյուսիս-արեւմուտք եւ Հարավարեւմտյան hնդկական լեռնաշղթայի տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Շաբաթվա ընթացքում՝ տարածաշրջանից դուրս, տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երկու երկրաշարժ, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Սեպտեմբերի 21-ին Բալկանյան թերակղզու արեւմտյան ափամերձ տարածքում` Ալբանիայի Տիրանա մայրաքաղաքից 31 կմ դեպի արեւմուտք տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն, որն Ալբանիայում վերջին 30 տարիների ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն էր: Երկրաշարժին  մեկ օրվա ընթացքում հետեւել է մոտ 300 հետցնցում: Երկրաշարժի հետեւանքով 107 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Վնասվել է ավելի քան 600 տուն: Երկրի մի շարք բնակավայրերում խաթարվել է էլեկտրամատակարարումը: Ավելի շատ տուժել են Ալբանիայի Դուրես քաղաքը եւ Տիրանա մայրաքաղաքը:

Սեպտեմբերի 24-ին 5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Պակիստանի տարածքում, Պենջապ գավառի Ջելամ քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արեւելք։ Ստորգետնյա ցնցման հետեւանքով զոհվել է 37 եւ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 500 մարդ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Լահոր, Միրպուր եւ Մանսեհրա քաղաքներում, մայրաքաղաք Իսլամաբադում, երկրի հյուսիս-արեւելյան մասի այլ խոշոր քաղաքներում, հարեւան Հնդկաստանում:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»