Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն ազատել են կնոջ մատը

Փրկարարներն ազատել են կնոջ մատը

2554
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 583 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 261 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 22 կեղծ կանչ:

Փրկարարները 145 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Կենտրոն, Նոր Նորք վարչական շրջանում, , Արարատում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 40 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 23 դեպքում:

Այլ կանչեր. Քանաքեռ-Զեյթունում ահազանգ է ստացվել, որ մատանին մնացել է 24-ամյա կնոջ մատին, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրշեջ-փրկարարները մատանին դուրս են բերել քաղաքացու մատից:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել» «Հրդեհաշիջման աշխատանքիների կազմակերպումը եւ իրականացումը ՀԱԷԿ-ի տուրբինյաին արտադրամասի 3-րդ տուրբոգեներատորի դաշտի մարման ինքնաշխատի դեպքում», «Հրդեհի դեպքում տարհանման կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատություններում», «Հրդեհաշիջման կազմակերպումը եւ իրականացումը», «Հրդեհաշիջման կազմակերպումը և իրականացումը հրդեհապայթունավտանգ օբեկտներում», «Հրդեհաշիջում վարչական շենքերում», «Քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում անձնակազմի պաշտպանության միջոցառումների իրականացում», «Խոշոր հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ դասընթացներ: