Գլխավոր Միջոցառումներ «Երկրները մեկ հարկի տակ». ԱԻՆ-ը պատրաստ է օգնել

«Երկրները մեկ հարկի տակ». ԱԻՆ-ը պատրաստ է օգնել

2175
Տարածել

Սեպտեմբերի 20-22 Հայաստանում անցկացվում է «Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա համաժողով-ցուցահանդես-մրցանակաբաշխությունը: Նման համաժողովներ անցկացվում են 2010 թվականից, փոքր ու միջին ձեռներեցների համար համագործակցության հարթակ, հորիզոնական կապեր հաստատելու, ապրանքներ եւ ծառայություններ արտահանելու, իրացման նոր շուկաներ գտնելու հնարավորություն ստեղծելու նպատակով:

Այս տարի հավաքին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի պետական եւ մասնավոր կառույցների ներկայացուցիչներ: Ներկա էր Բրազիլիայի դեսպանը: Համաժողովում արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում էր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը:

Հավաքի մասնակիցներին ուղղված խոսքում Համլետ Մաթեւոսյանը նշեց, որ «Երկրները մեկ հարկի տակ» գաղափարը շատ նման է «Փրկարարությունը սահման չի ճանաչում» արտահայտությանն ու բնական է ԱԻՆ հետաքրքրությունն այս հարցում: Բացի սրանից, տարբեր երկրների միջեւ գործարար կապերի, առեւտրի զարգացումը, փոխադարձ այցերի քանակի ավելացումը, տեխնոլոգիական նորարարությունները մի կողմից զարգացնում են երկրների տնտեսությունները, ձեւավորում մրցունակ մարդկային ռեսուրս, մյուս կողմից՝ ծնում ռիսկեր: ԱԻՆ-ը չի կարող անտեսել այդ ռիսկերը: Ուստի, Համլետ Մաթեւոսյանն ԱԻՆ անունից հայտարարեց. կարեւորում եւ օգտակար ենք որակում «Երկրները մեկ հարկի տակ» նախաձեռնությունը, պատրաստ ենք օժանդակել անվտանգ միջավայր ստեղծելու գործին, սկսած բնապահպանությունից եւ շրջակա միջավայրից:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ