Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 12 երկրաշարժ

2654
Տարածել

Սեպտեմբերի 11-17-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավել ուժգնությամբ 12 երկրաշարժ։

Սեպտեմբերի 10-ին Հայաստանում՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արեւելք, 6-7 բալ ուժգնությամբ, որին հաջորդել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 11 հետցնցում։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 5 երկրաշարժ՝

Սեպտեմբերի 10-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 28 կմ հարավ-արեւելք, 4 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 11-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաստ քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 12-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 42 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ, 42 կմ հյուսիս 3 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Ահար քաղաքից 20 կմ հարավ-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»