Գլխավոր Վերլուծություն Ինտեգրել կլիմայի փոփոխության հարմարվողականությունը եւ աղետների ռիսկի նվազեցումը

Ինտեգրել կլիմայի փոփոխության հարմարվողականությունը եւ աղետների ռիսկի նվազեցումը

2132
Տարածել

Սեպտեմբերի 2-6-ը Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկ քաղաքում անցկացված Ասիա-Խաղաղօվկիանոսյան կլիմայի շաբաթվա ավարտին արձանագրվել է, որ հարկ է ինտեգրել կլիմայի փոփոխության հարմարվողականությունը եւ աղետների ռիսկի նվազեցումը: Միջազգային հավաքի խորագրերից մեկն էր. «Մրցավազք, որը մենք կարող ենք հաղթել»:

Փորձագետները բազմիցս են նշել, տարեցտարի աճում են աղետների ռիսկերն ու պետք է հնարավորինս արագ իրականացնել դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրերը՝ տնտեսական աճ ապահովելու եւ աղետների ռիսկը կառավարելու նպատակով:

Կլիմայական փոփոխություններից խոցելի երկրները գիտակցում են, որ այդ փոփոխությունների անբարենպաստ հետեւանքներին դիմագրավելու համար պետք է ներդրումներ անեն կլիմայի փոփոխության հարմարվողականության եւ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ, նշվել է Բանգկոկում:

Ըստ փորձագետների, աղետների ռիսկի նվազեցման եւ կլիմայի հարմարվողականության միջեւ ցանկացած բաժանում արհեստական ​​է: Երկու դեպքում էլ կենտրոնում ռիսկն է, երկու հարթությունում էլ քայլերը նպատակ ունեն նվազեցնել խոցելիությունը, նպաստում են կայուն զարգացմանը:

Հավաքի մասնակիցները միակարծիք էին, որ համայնքները պետք է լինեն կլիմայի փոփոխության հարմարվողականության եւ աղետների ռիսկի նվազեցման կենտրոնում: Իսկ հարմարվողական ծրագրերում պետք է օգտագործվի գիտական միտքը:

Հավաքի մասնակիցները կոչ են արել կառավարություններին մեկտեղել ջանքերը՝ ի նպաստ կայուն զարգացման: