Գլխավոր ՀՀ ՆԳՆ Ռուսաստանում կվերապատրաստվի հայ փրկարարների եւս երկու խումբ

Ռուսաստանում կվերապատրաստվի հայ փրկարարների եւս երկու խումբ

2763
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 113 ծառայող վերապատրաստման դասընթացների կմասնակցի Ռուսաստանի տարբեր պրոֆիլային ուսումնական հաստատություններում:

Սեպտեմբերին Ռուսաստան վերապատրաստվելու կմեկնի հայ փրկարարների երկու խումբ: Սեպտեմբերի 9-28-ը Ռուսաստանի «Հակահրդեհային ծառայության պետական ակադեմիայում» (Մոսկվա) «Քաղաքներում խոշոր հրդեհների մարման ժամանակ նորարական տեխնոլոգիաների եւ մեթոդների կիրառումը եւ վթարա-փրկարարական եւ անհետաձգելի այլ աշխատանքների կատարումը» թեմայով վերապատրաստում կանցնի ութ փրկարար՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունից, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, Երեւանի, Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի փրկարարական վարչություններից:

Իսկ սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 6-ը Ռուսաստանի ԱԻՆ Սանկտ-Պետերբուրգի համալսարանում «Շենքերի եւ շինությունների փլուզման ժամանակ որոնողա-փրկարարական աշխատանքների կազմակերպումը» թեմայով վերապատրաստում կանցնի 5 փրկարար՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունից, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Երեւանի, Գեղարքունիքի, Շիրակի փրկարարական վարչություններից:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Ռուսաստանում կազմակերպված այլ վերապատրաստումներ.

«Սկզբնական փրկարարական պատրաստություն»

Հակաճգնաժամային կառավարում

Արդյունաբերական լեռնագնացություն

Լեռնային պատրաստություն