Գլխավոր Միջոցառումներ «Տոնական» իրազեկում Եվրոպայի հրապարակում

«Տոնական» իրազեկում Եվրոպայի հրապարակում

3373
Տարածել

Սեպտեմբերի 4-ը՝ Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրը, նշվում է ոչ միայն տոնական, այլ նաեւ՝ ուսուցողական միջոցառումներով: Սեպտեմբերի 5-ին եւ 6-ին միայն Երեւանի տարբեր դպրոցներում կկազմակերպվի հատուկ տակտիկական ութ ուսումնավարժություն՝ «Կազմավորումների գործողությունները հրդեհի դեպքում», «Անձնակազմի եւ աշակերտների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի դեպքում» եւ այլ թեմաներով: Իսկ տոնական միջոցառումները սեպտեմբերի 4-ին էին՝օրվա առաջին կեսին զորահանդես ԱԻՆ շարահրապարակում, իսկ երեկոյան՝ համերգ-իրազեկում Երեւանի Եվրոպայի հրապարակում (Հյուսիսային պողոտա): ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի «911» պարային համույթի, «Մեծ Հայք» դհոլահարների խմբի, «Միլեն» շոու-բալետի փոքրիկ արտիստները երգուպարով, երաժշտությամբ գրավում էին անցորդներին եւ ակադեմիայի սաների օգնությամբ օգտակար գրականություն էին բաժանում՝ ինչպես վարվել երկրաշարժից առաջ, ընթացքում, հետո, ինչպես անես, որ հրդեհի պատճառ չդառնաս եւ այլն:

Միջոցառման վերջում հնչեց հիշեցումը.

Թող չլինեն արհավիրքներ,

Ու թե եղավ, մի հապաղեք,

911 զանգահարեք,

Կգանք, կօգնենք:

 

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ