Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2136
Տարածել

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 7  երկրաշարժ

Օգոստոսի 24-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 28 կմ հարավ, 4-5 բալ ուժգնությամբ:

Օգոստոսի 26-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 29 կմ հարավ-արեւմուտք, 4 բալ ուժգնությամբ:

Օգոստոսի 27 Վրաստանում՝ Նինոծմինդա քաղաքից 26 կմ հյուսիս-արեւելք, 3-4 բալ ուժգնությամբ:

Օգոստոսի 29-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 10 կմ հարավ-արեւմուտք, 3-4 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 2-ին Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում՝ Շեքի քաղաքից 43 կմ արեւելք, 4 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 3-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 47 կմ հարավ-արեւմուտք, 3 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 45 կմ հարավ-արեւելք, 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ` երեքն էլ Խաղաղ օվկիանոսի ավազանում: Օգոստոսի 28-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի Հատինոհե քաղաքից 140 կմ դեպի հյուսիս-արեւելք: Հաջորդ օրը 6,3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Օրեգոն նահանգի ափամերձ տարածքում՝ Բանդոն քաղաքից 294 կմ արեւմուտք: Սեպտեմբերի 1-ին երկրաշարժ է գրանցվել Ֆիջի կղզիների տարածքում, որն ունեցել է 6,7 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»