Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

888
Տարածել

Օգոստոսի 21-27-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 3 երկրաշարժ։

Օգոստոսի 21-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 8 կմ հարավ-արեւելք, 3-4 բալ ուժգնությամբ, եւ 10 կմ հյուսիս-արեւելք, 2-3 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 22-ին ԱՀ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Մարտակերտ քաղաքից 32 կմ հյուսիս-արեւմուտք, 5 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 7  երկրաշարժ՝

Օգոստոսի 21-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 17 կմ հարավ, 3 բալ ուժգնությամբ:

Օգոստոսի 23-ին Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 16 կմ հյուսիս-արեւելք, 3-4 բալ ուժգնությամբ:

Օգոստոսի 24-ին Ադրբեջանում՝ Աղջաբադ քաղաքից 41 կմ հարավ-արեւելք, 3 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Վան քաղաքից 39 կմ հյուսիս-արեւելք, 4 բալ ուժգնությամբ, Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ծնորի քաղաքից 21 կմ հյուսիս-արեւելք, 3 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Խոյ քաղաքից 26 կմ արեւմուտք, 3-4 բալ ուժգնությամբ:

Օգոստոսի 25-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 40 կմ հյուսիս-արեւելք, 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ: Օգոստոսի 21-ին եւ 24-ին 6 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել համապատասխանաբար Արեւմտյան Հնդկա-Անտարկտիկական լեռնաշղթայում եւ Վանուատուի Լյունգավիլ քաղաքից 138 կմ դեպի հյուսիս: Օգոստոսի 27-ին 6,6 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզիներում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»