Գլխավոր Միջոցառումներ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» -2019

«Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» -2019

3384
Տարածել

Այսօրվանից Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում մեկնարկում է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցաշարը։

Մարզաձեւերը յոթն են՝ շախմատ, շաշկի, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, եռամարտ եւ բասկետբոլ։

Օգոստոսի 30-ին նախատեսվում է փակման հանդիսավոր արարողություն, որի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու նրա տեղակալ Գեւորգ Լոռեցյանը կպարգեւատրեն 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին եւ թիմերին։

Մրցույթին մասնակցում են Արտակարգ իրավիճակների նախարարության անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմը, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության աշխատակիցներ Գոհար Նավասարդյանը, Մեհրի Մանուկյանը, Մերի Մլհամյանը, Հարություն Մխիթարյանն ու Ալիկ Բաբայանը։

Արդյունքների մասին կտեղեկացնենք շուտով։