Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հերթապահությունը շարունակվում է

Հերթապահությունը շարունակվում է

2673
Տարածել

Վերջին շրջանում Երեւանում գրանցված բազմաթիվ հրդեհների պատճառով օգոստոսի 12-ից անժամկետ երկարացվել է մայրաքաղաքի խոտածածկ զբոսավայրերում հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հերթապահությունը։  Մասնավորապես՝ Երեւանի փրկարարական վարչության թիվ 2 ՀՓՋ-ը («Isuzu» 321vv01 մեքենա) հակահրդեհային անվտանգություն է ապահովում Հրազդանի կիրճում, թիվ 5 ՀՓՋ-ը («Isuzu» 334vv01)` «Հաղթանակ» զբոսայգում, թիվ 7 ՀՓՋ-ը («Isuzu» 337vv01)՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, թիվ 8 ՀՓՋ-ը («Isuzu» 316vv01)՝ Նորքի Այգիներում, թիվ 11 ՀՓՋ-ը («Isuzu» 335vv01)՝ Բուսաբանական այգում, թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատը («Isuzu» 318vv01)՝ «Նոր Արաբկիր» զբոսայգում։

Նշված տարածքներում նկատվել են տասնյակ կրակի օջախներ, որոնք անմիջապես մեկուսացվել են եւ մարվել։