Գլխավոր Վերլուծություն Նախորդ շաբաթ Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի...

Նախորդ շաբաթ Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

71
Տարածել

Օգոստոսի 14-20-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 4 երկրաշարժ՝

  • Օգոստոսի 17-ին Վրաստանի Ծնորի քաղաքից 23 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ,
  • Օգոստոսի 19-ին Վրաստանի Նինոծմինդա քաղաքից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Ալաշկերտ քաղաքից 27 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ, Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել օգոստոսի 20-ին Խաղաղ օվկիանոսի ավազանում՝ Սանտա Կրուս կղզեխմբի տարածքում: Երկրաշարժի հետեւանքով զոհեր ու ավերածություններ չկան: 

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»