Գլխավոր ՀՀ ԱԻՆ Մարտունու եւ Գավառի ՀՓՋ-ների համար կայանատեղիներ կկառուցվեն

Մարտունու եւ Գավառի ՀՓՋ-ների համար կայանատեղիներ կկառուցվեն

389
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, ՀՀ կառավարությունը օգոստոսի 22-ին որոշել է 1,173 միլիարդ դրամ հատկացնել ԱԻ նախարարությանը՝ շենքերի ու շինությունների հիմնանորոգման, արտակարգ իրավիճակներին առնչվող շենքերի կառուցման նպատակով:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբանումների գերակշռող մասը կառուցվել է նախորդ դարի 50-60-ական թվականներին եւ կապիտալ նորոգումների գրեթե չի ենթարկվել: Ներկայումս այդ շենքերը գտնվում են ֆիզիկապես եւ բարոյապես մաշված, մասամբ վթարային վիճակում: Առկա շենքային պայմանները հնարավորություն չեն ընձեռնում անհրաժեշտ մակարդակով ապահովել անձնակազմի ուսուցման պրոցեսը, ապահովել նվազագույն կոմունալ-կենցաղային պայմաններ, ստորաբաժանումներին ամրացված հրշեջ-փրկարական տեխնիկան պահպանվում է բացօթյա` փակ ավտոկայանատեղերի անբավարարության պատճառով:  Շենքային պայմանների առկա վիճակը լուրջ խոչընդոտներ է ստեղծում փրկարարների առջեւ դրված խնդիրների իրականացման գործում: Այս 1,173 միլիարդ դրամով կհիմնանորոգվեն փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատների շենքերը եւ շինությունները, Մարտունու եւ Գավառի ջոկատների համար կկառուցվեն կայանատեղեր: Այս ջոկատները կկարողանան իրենց ամրացված եւ բացօթյա կայանված հրշեջ-փրկարարական տեխնիկան պահել փակ եւ տաքացվող ավտոկայանատեղերում, ինչը կերկարացնի այդ տեխնիկայի շահագործման (ծառայության) ժամկետները եւ կնվազեցնի ձմեռային սեզոնում բացօթյա կայանված տեխնիկայի մարտունակ վիճակում պահպանման ու տեխնիկական վիճակի ամենօրյա ստուգման համար  պահանջող վառելիքային ռեսուրսների ծախսը: