Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱԻՆ մարզիկների հաղթանակն ուժային մարզաձեւերում

ԱԻՆ մարզիկների հաղթանակն ուժային մարզաձեւերում

435
Տարածել

Oգոստոսի 16-18-ը ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Սեւանա լճի ափին անցկացվեց «Սեւան 2019» ամենամյա գավաթի անդրանիկ առաջնությունը։ Մրցաձեւերը չորսն էին՝ սեղմում հենարանից, բազկամարտ, գնդի հրում եւ հրաձգություն։ 

36 մարզիկների թվում էին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայության օպերատոր Գոհար Նավասարդյանը եւ Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր Հարութ Մխիթարյանը։ 

Մինչեւ ֊65 կգ քաշային կարգում նստած աջ ձեռքով բազկամարտում Գոհարը գրավեց երկրորդ, ձախ ձեռքով՝ երրորդ հորիզոնականը։ Սեղմում հենարանից մարզաձեւում երիտասարդ մարզիկը երրորդն էր։ «Ուժային սպորտաձեւերի դժվարությունները շատ են, պիտի ամուր կամք ունենաս, ամիսներ շարունակ պարապես լավ արդյունքի համար։ Այստեղ դու ես որոշում՝ կհաղթես, թե ոչ»,- նշում է պարի եւ թատերարվեստի սիրահար աղջիկը եւ հավելում՝ նույնիսկ պարն ու բազկամարտը ընդհանրություն ունեն՝ պայքարը։ 

70 կգ եւ ավելի քաշային կարգում նստած ձախ ձեռքով բազկամարտում Հովհաննես Ավանեսյանը զբաղեցրեց երկրորդ մրցանակային տեղը։ Մարզիկն այս օրերին պատրաստվում է օգոստոսի 27-30-ը նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ»  մրցույթին։ «Սեւանի գավաթի առաջնության ժամանակ գնդի հրում մարզաձեւը փորձեցի, հասկացա, որ իմը չէ։ Բոլոր մրցաձեւերը հարմարեցված էին հաշմանդամություն ունեցողների համար։ Հուսով եմ՝ առաջիկայում մարզիկների թիվը կավելանա, ինքս էլ հնարավորինս կօգնեմ այդ հարցում»,- ամփոփում է Հարությունը։

Մյուս սպորտային իրադարձություններին կանդրադառնանք առաջիկայում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը