Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հայտնաբերվել են արկեր

Հայտնաբերվել են արկեր

222
Տարածել

Այսօր` օգոստոսի 15-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի մոտ հակատանկային արկի պայթուցիչներ են նկատվել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության  քաղաքացիական պաշտպանության  վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի արագ արձագանքման հերթապահ խումբը: Ինժեներական հետախուզման արդյունքում փրկարարները հայտնաբերել են տանկային 120 մմ տրամաչափի մարտական արկեր` առանց պայթուցիչների եւ տանող մեխանիզմներ: Ինժեներական ջոկատի սակրավորները զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք եւ հանձնել ՊՆ ծառայակիցներին հետագա տեղափոխման եւ ոչնչացման համար:

Լուսանկարները տրամադրել են փրկարարները