Գլխավոր Վերլուծություն Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի...

Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

64
Տարածել

Օգոստոսի 7-13-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 11 երկրաշարժ՝

  • Օգոստոսի 8-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 27 կմ արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ:
  • Օգոստոսի 9-ին Իրանի Խոյ քաղաքից 21 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Օգոստոսի 10-ին Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 7 կմ հարավ-արեւմուտք՝ 6-7 բալ ուժգնությամբ, 18 կմ եւ 14 կմ հարավ-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ, իսկ Իրանի Խոյ քաղաքից 35 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ:
  • Օգոստոսի 11-ին Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 14 կմ հարավ-արեւմուտք՝  6 բալ ուժգնությամբ, 23 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, Իրանի Ահար քաղաքից 33 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ:
  • Օգոստոսի 12-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա  քաղաքից 26 կմ արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 42 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: Օգոստոսի 8-ին Արեւմտյան Թուրքիայի Դենիզլիի նահանգի Բագլան քաղաքից 8 կմ հարավ տեղի ունեցած 5.8 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով տուժել է 23 մարդ: Վնասվել է 868 շինություն: 

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»