Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հերթապահություն՝ Երեւանի խոտածածկ զբոսավայրերում

Հերթապահություն՝ Երեւանի խոտածածկ զբոսավայրերում

178
Տարածել

Այս տարվա հուլիսին Երեւանի բուսաբանական այգում եւ «Հաղթանակ» զբոսայգում բռնկված խոշոր հրդեհները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ բնության հանդեպ մարդկային անփույթ վերաբերմունքն ու ամառվա տապը անդառնալի հետեւանքներ կարող են ունենալ։ 

Խոտածածկ տարածքներում հակահրդեհային անվտանգության պահպանման նպատակով հուլիսի 20-ից օգոստոսի 12-ը մարտական հերթապահություն են իրականացրել Երեւանի փրկարարական վարչության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, թիվ 4 ՀՓՋ-ը՝ Հրազդանի կիրճում, թիվ 8 ՀՓՋ-ը՝ «Հաղթանակ» զբոսայգում, թիվ 9 ՀՓՋ-ը՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի այգիներում, թիվ 11 ՀՓՋ-ը՝ Բուսաբանական այգում, թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատը՝ «Նոր Արաբկիր» զբոսայգում։

Կրակի օջախներն արագ հայտնաբերվել են եւ մարվել