Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավել ուժգնությամբ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

390
Տարածել

Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: 

 Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 2 երկրաշարժ՝

  • Օգոստոսի 5-ին Թուրքիայի Չալդրան քաղաքից 30 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ
  • Օգոստոսի 6-ին Վրաստանի Քվարելի քաղաքից 6 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով չորս երկրաշարժ, մասնավորապես՝ հուլիսի 31-ին Վանուատուի Լյունգավիլ քաղաքից 115 կմ դեպի հարավ-արեւելք՝ 6.5 մագնիտուդով, օգոստոսի 1-ին՝  Չիլիի Սան Անտոնիո քաղաքից 80 կմ դեպի հարավ-արեւմուտք՝  6.8 մագնիտուդով, օգոստոսի 2-ին Ինդոնեզիայի Սումատրա կղզու հարավ-արեւմտյան տարածքում` Բանդեգլանգ քաղաքից 176 կմ դեպի հարավ-արեւմուտք՝ 6.8 մագնիտուդով։ Վերջինիս հետեւանքով զոհվել է 5 մարդ, 4-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, տարհանվել է առնվազն հազար մարդ։ Արեւմտյան Ճավա եւ Բանտեն պրովինցիաներում քանդվել է 223 շինություն: 

6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել օգոստոսի 4-ին Ճապոնիայի Հոնսյու կղզու Միյագի պրեֆեկտուրայի Սենդայ քաղաքից 77 կմ դեպի հարավ-արեւելք:

 

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»