Գլխավոր Միջոցառումներ «Սեւան Ստարտափ Սամմիթ-2019»․ էքստրեմալ հանգիստ՝ Սեւանա լճում

«Սեւան Ստարտափ Սամմիթ-2019»․ էքստրեմալ հանգիստ՝ Սեւանա լճում

607
Տարածել

Հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Սեւանա լճի ափին կայացավ «Սեւան Ստարտաթ Սամմիթ» բիզնես ֆորումը, որին մասնակցում էր 1000-ից ավելի ձեռներեց ամբողջ աշխարհից։

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում անցկացվող միջոցառումը «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի եւ «Գրանատուս Վենչուրս» ընկերության նախաձեռնությունն է՝ Եվրոպական միության ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Վրանային ստարտափ հավաքի նպատակն է միավորել սկսնակ ձեռներեցներին, ներդրողներին եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին ոչ ֆորմալ կրթական եւ բիզնես միջավայրում։

Այս տարի սամմիթին ներկայացվեց 120 ստարտափ Հայաստանից եւ աշխարհի 45 երկրից։ Դասախոսություններից զատ՝ մասնակիցները հնարավորություն ունեցան լողալու լճում, զբաղվելու առագաստանավային սպորտով, թռչելու զիփլայնով եւ պարապլանով, զբոսնելու ուղղաթիռով, իսկ երեկոները՝ համախմբվելու խարույկի շուրջ։

Միջոցառման անվտանգությունն ապահովեցին Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակներն ու Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղանքում հերթապահեց Արտակարգ իրավիճակների նախարարության Աղետների բժշկության կենտրոնի մեքենան։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները