Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավել ուժգնությամբ 2...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավել ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել

28
Տարածել

Հուլիսի 24-30-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում գրանցել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 2 երկրաշարժ, մասնավորապես՝  հուլիսի 23-ին Աշոցք գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ, Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 2 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 8 երկրաշարժ՝

  • Հուլիսի 23-ին Վրաստանի Ծնորի քաղաքից 25 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, Իրանի Ահար քաղաքից 33 կմ հարավ-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Վան քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ:
  • Հուլիսի 25-ին Թուրքիայի Վան քաղաքից 32 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ծնորի  քաղաքից 73 հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հուլիսի 28-ին Իրանի Ահար քաղաքից 27 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ: 
  • Հուլիսի 29-ին Իրանի Ահար քաղաքից 37 կմ արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ:
  • Հուլիսի 30-ին Իրանի Ահար քաղաքից 39 կմ արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս հուլիսի 27-ին գրանցվել է 6.3 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայի Հոնսյու կղզու Վակայամա պրեֆեկտուրայի Սինգու քաղաքից 134 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Հուլիսի 26-ին 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպինների Բատան կղզուց հյուսիս ընկած տարածքում` Թայվանի Հենգչուն քաղաքից 192 կմ հարավ-արեւելք, ինչի հետեւանքով զոհվել է 8 մարդ, 60-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: 

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն