Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հայտնաբերվել է ականանետի արկ

Հայտնաբերվել է ականանետի արկ

386
Տարածել

Հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 25-ին, ժամը 09:32-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների եւ կինոլոգների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը Ինժեներական ջոկատի արագ արձագանքման սակրավորային հերթապահ խումբը եւ սպայակազմը:

Սակրավորները, կինոլոգները եւ շինությունում հայտնաբերել են ականանետի արկ 1 հատ (62 մմ), 223 հատ պայթուցիչ տարբեր տեսակի եւ 4 տարրա գունավոր պինդ նյութով լցված: Հայտնաբերված ռազմամթերքը հանձնվել է ՊՆ սակրավորներին հետագա պայթեցման,վնասազերծման նպատակով: