Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

172
Տարածել
Հուլիսի 17-23-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 4 երկրաշարժ՝ 
·     Հուլիսի 16-ին Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 21 կմ հարավ-արեւմուտք, 4 բալ ուժգնությամբ, եւ Դմանիսի քաղաքից 26 կմ հարավ-արեւմուտք, 3 բալ ուժգնությամբ։
·     Հուլիսի 18-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 43 կմ հյուսիս-արեւելք, 4 բալ ուժգնությամբ, Վան քաղաքից 46 հյուսիս-արեւելք, 4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս
Գրանցվել է 6 մագնիտուդով մեկ երկրաշարժ՝ հուլիսի 23-ին Հարավային օվկիանոսում` Բալենի կղզեխմբի տարածքում:
 ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»