Գլխավոր Միջոցառումներ Տոկիոյի պարաօլիմպիկ խաղերին ընդառաջ

Տոկիոյի պարաօլիմպիկ խաղերին ընդառաջ

314
Տարածել

Հուլիսի 12-20-ը Ղազախստանի մայրաքաղաք ՆուրՍուլթանում անցկացվել է Պարափաուերլիֆտինգի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել է ավելի քան 450 մարզիկ 79 երկրից։ Հայաստանը ներկայացրել է ծանրամարտի բազմակի մեդալակիր, մարզիչ, ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր Գրետա Վարդանյանը։ 61 կգ քաշային կարգում հանդես եկող 20 մասնակցի շարքում հայուհին B խմբում գրավել է առաջին, իսկ ընդհանուր արդյունքով՝ 11-րդ տեղը։ Առջեւում եւս մեկ առաջնություն է, որում բարձր արդյունք գրանցելու՝ վարկանիշ նվաճելու, դեպքում Գրետան հնարավորություն կստանա մասնակցելու 2020 թվականի Տոկիոյի պարաօլիմպիկ խաղերին:

Գրետա Վարդանյանը 2016 թվականի Ռիոյի պարաօլիմպիկ խաղերի 5 -րդ մրցանակակիրն է, մարզական հարուստ կենսագրություն եւ ձեռքբերումներ ունի: Մասնավորաբար. 2017 թվականի ծանրամարտի աշխարհի արծաթե մեդալակիր, ուժային եռամարտի Հայաստանի 2018 թվականի առաջնության ոսկե մեդալակիր, հաշմանդամություն ունեցող անձանց 2019 թվականի մարզական հանրապետական փառատոնի ոսկե մեդալակիր:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Գրետա Վարդանյանը