Գլխավոր Միջոցառումներ Մարզիկների հանգիստը՝ ապահով ձեռքերում

Մարզիկների հանգիստը՝ ապահով ձեռքերում

569
Տարածել

Հուլիսի 21-ին Հայաստանի ժամանակակից հնգամարտի ազգային ֆեդերացիան Սեւան-Շորժա ավտոմայրուղու 19-րդ կիլոմետրին տեղակայված «Ժայռ» ամառային ճամբարում անցկացրել է ժամանակակից հնգամարտի բիաթլ/տրիաթլ մարզաձեւի ՀՀ պատանիների եւ աղջիկների առաջնություն։ 

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության խնդրանքով՝ Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ մոտորանավակով Սեւանա լճում ապահովել է լողի մարզաձեւի մասնակիցների անվտանգությունը։

Արտակարգ դեպքեր չեն գրանցվել։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները