Գլխավոր Միջոցառումներ 32-ժամյա վարժանք Սյունիքում

32-ժամյա վարժանք Սյունիքում

354
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, հուլիսի 22-27-ը Սյունիքում կանցկացվեն մարզի փրկարարական ստորաբաժանումների որակավորման քննություններ եւ քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի 32-ժամյա վարժանք:

Որաիկավորման քննությունների ընդունման եւ 32-ժամյա վարժանքի ընթացքի վերահսկման համար ձեւավորվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Խմբում ընդգրկված են մասնագետներ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունից, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից»:

Հուլիսի 22-ին եւ 23-ին նախատեսված են նախապատրաստական աշխատանքներ, 24-ին եւ 25-ին՝ վարժանք, դրանից հետո՝ որակավորման քննություններ:

Հայաստանն ունի «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող մեկ եւ ներքին՝ ազգային որակավորում ունեցող չորս ՔՈՓ թիմ՝ Լոռի, Տավուշ, Սյունիք, Շիրակ: Այս տարի 32-ժամյա վարժանքներ են անցկացվել Շիրակում եւ Լոռիում: