Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

352
Տարածել

Հուլիսի 10-16-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 3 երկրաշարժ

Հուլիսի 12-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք, 3-4 բալ ուժգնությամբ։

Հուլիսի 14-ին Իրանում՝ Արդաբիլ քաղաքից 38 կմ հարավ-արեւմուտք, 4 բալ ուժգնությամբ։

Հուլիսի 15-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 23 կմ հարավ-արեւելք, 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով հինգ երկրաշարժ, որից 4-ը Խաղաղ օվկիանոսի ավազանում: Հուլիսի 11-ին եւ 15-ին 6,0 եւ 6,2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Պապուա Նոր Գվինեայում, համապատասխանաբար Բուգենվիլ կղզու Առավա քաղաքից 176 կմ դեպի հյուսիս եւ Նոր Բրիտանիայի Կիմբե քաղաքից 80 կմ հարավ-արեւմուտք: Հուլիսի 13-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում` Ռյուկյու կղզեխմբի հյուսիս-արեւմտյան ափամերձ տարածքում: Հաջորդ օրը 6,6 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Արեւմտյան Ավստրալիայի ափամերձ տարածքում` Բլում քաղաքից 205 կմ դեպի արեւմուտք: Նույն օրը 7,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայում` Հալմահերա կղզու Հյուսիսային Մալուկու պրովինցիայի Տերնատե քաղաքից 168 կմ դեպի հարավ-արեւելք, որին հետեւել է 5.0 եւ ավելի մագնիտուդով 12 երկրաշարժ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 6 մարդ: Վնասվել են տասնյակ տներ, մի քանի կամուրջներ:

Շաբաթվա ընթացքում՝ տարածաշրջանից դուրս, տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երկրաշարժ, որի հետեւանքով կան վիրավորներ: Այն գրանցվել է հուլիսի 12-ին 5,8 մագնիտուդով Ֆիլիպիններում, Բուրգոս քաղաքից 13 կմ հյուսիս-արեւմուտք։ Ստորգետնյա ցնցման հետեւանքով 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»