Գլխավոր ՀՀ ԱԻՆ Ստեղծվել է աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակների կանխարգելման օպերատիվ աշխատանքային խումբ

Ստեղծվել է աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակների կանխարգելման օպերատիվ աշխատանքային խումբ

543
Տարածել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 16-ի 934-Ա որոշմամբ, աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաեւ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման եւ ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ), որի ղեկավարը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն է:

11 հոգանոց խմբում ընդգրկված են տարբեր նախարարությունների եւ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Խմբի պարտականություններն են. աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաեւ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, դրանց արդյունքների վերաբերյալ վարչապետին տեղեկատվություն ներկայացնելը: