Գլխավոր Վերլուծություն Մայիսի արտակարգ դեպքերը

Մայիսի արտակարգ դեպքերը

2018
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2019 թվականի մայիսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները մայիս ամսին իրականացրել են 1808 ելք` 202-ով ավելի քան 2018-ի մայիսին: 689 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 647 դեպքում՝ կենցաղային կանչ, 108` կեղծ ահազանգ, 364՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերից ու պա­տա­­­­­­­­հարներից զոհվել է 34 մարդ (այդ թվում՝ 10 կին, 3 երեխա), տուժել` 1075 մարդ (այդ թվում՝ 303 կին եւ 176 երեխա): Փրկարարները 22 մարդու կյանք են փրկել: 2018 թվականի մայիսի համեմա­տ զոհվածների քանակն աճել է 16-ով, տուժածներինը՝ 92-ով: Ինչ­պես դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, 2019-ի մայիսին էլ, արտակարգ դեպքերի զգալի մասը՝ 96,1 տոկոսը, հրդեհները, թունա­վո­րում­նե­րն ու ճանապարհատրանսպորտային պատահարներն են:

Հրդեհ

Դիտարկվող ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 567 ահազանգ (2018 թվականի մայիսին՝ 325 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 383 դեպքում (2018 թվականի մայիսին՝ 173 դեպք): Հրդեհներից տուժել է 4 մարդ:

Մայիս ամսին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 144 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել. աղբ՝ 72 դեպք, առանձնատուն՝ 46 դեպք, բնակելի շենք՝ 34 դեպք, տրանսպորտային միջոց՝ 29 դեպք, տնակ, ավտոտնակ՝ 15 դեպք եւ այլն: Գրանցվել է 94 կեղծ ահազանգ, 14 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը, իսկ 76 դեպքում՝ ծխապատ գոտին, հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Երեւանում գրանցվել է 193 հրդեհ: Մարզերից ամենաշատ հրդեհ գրանցվել է Արմավիրում՝ 48, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 6: Ըստ համայնքների. հրդեհներից ամենաշատը տուժել են Արմավիրի քաղաքները՝ 17 եւ գյուղերը՝ 23, ամենաքիչը՝ Վայոց ձորի քաղաքները՝ 2 եւ գյուղերը՝ 4: Նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ քաղաքային համայնքներում հրդեհների թվաքանակն աճել է 148-ով, գյուղական համայնքներում՝ 62-ով:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2019 թվականի մայիսին հանրապետությունում գրանցվել է 436 ՃՏՊ՝ 126-ով ավելի քան 2018 թվականի մայիսին: ՃՏՊ-ներից զոհվել է 28, տուժել՝ 558 մարդ: 2018 թվականի մայիսի համեմատ զոհվածների թվաքանակն աճել է 15-ով, տուժածներինը՝ 119-ով: ՃՏՊ-ների կեսից ավելին՝ 224 դեպք բախումներն են: 110 դեպք՝ վրաերթ, 45 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 57 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գրանց­վել է 482 թունավորում՝ 33-ով ավելի քան 2018-ի մայիսին: Թունավորումներից զոհվել է 4, տուժել՝ 507 մարդ: 2018 թվականի մայիսի համեմատ զոհերի քանակն աճել է մեկով, տուժածներինը՝ 52-ով:

Թունավորումների հիմնական պատճառներն են. 168 դեպք՝ ալկոհոլ, 114 դեպք՝ դեղորայք, 78 դեպք՝ քիմիական նյութեր, 20 դեպք՝ սննդամթերք, 13 դեպք՝ շմոլ գազ, 87 դեպք՝ այլ աղբյուր եւ այլն: Մայրաքաղաքում գրանցվել է 321 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 47 դեպք, ամենաքիչը Տավուշը՝ երկու դեպք:

Այլ դեպքեր

2019 թվականի մայիսին հանրապետությունում գրանցվել է 11 ուժեղ քամի, 9 փլուզում, 7 հեղեղում, 7 ուժեղ կարկուտ, 2 պայթյուն, 1 քարաթափում, վայրի կենդանիների 1 հարձակում, 1 անասնահամաճարակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ