Գլխավոր Միջոցառումներ Հայ մարզիկները վերադառնում են ոսկե մեդալներով

Հայ մարզիկները վերադառնում են ոսկե մեդալներով

1114
Տարածել

Հուլիսի 5-10-ը Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումում անցկացվեց Սեւծովյան երկրների փաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) միջազգային գավաթի առաջնությունը, որին մասնակցում էր 10 երկիր։ Հայաստանը ներկայացնում են մոտ 40 մարզիկ պատանիների, երիտասարդների, մեծահասակների, վետերանների եւ հաշմանդամություն ունեցողների խմբերում։ Մեր մարզիկներն ավարտել են ելույթները:

Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը 90 կգ քաշային կարգում եռամարտի 325 կգ ընդհանուր արդյունքով դարձավ բացարձակ առաջատար եւ ընդգրկվեց լավագույն մարզիկների տասնյակում։ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնը կարեւորեց այս հաղթանակը, քանի որ կարողացել է բարձր միավորներով առավելության հասնել թիմին մարտահրավեր նետած թուրք եւ ադրբեջանցի մարզիկների նկատմամբ, ցույց տալ « հայի ուժը»։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, բազմակի մեդալակիր Յուրի Սաքունցը 67,5 կգ քաշային կարգում երկամարտի 295 կգ ընդհանուր արդյունքով նվաճեց հաղթողի եւ մինչեւ 23 տարեկան տարիքային խմբում բացարձակ չեմպիոնի տիտղոսը։

Թիմային հաշվարկով մրցանակային տեղերը բաշխվեցին Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի միջեւ։ Հայաստանի փաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի հաղորդմամբ՝  ֆեդերացիան շուտով սկսելու է նոր համագործակցություն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ։ Մանրամասները՝ առաջիկայում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մարզիկներ

Հ.Գ. ԱԻՆ մարզիկները հաղթանակների հարուստ փորձ ունեն.

ԱԻՆ աշխատակիցները հաշմանդամային սպորտում առաջատար են

ԱԻՆ մարզիկների հաջողությունները

Փրկարար չեմպիոնուհին

Եռամարտիկ-փրկարարը՝ Եվրոպայի չեմպիոն

ՃԿՊԱ ուսանողը «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ սահմանեց

ԱԻՆ մարզիկների նոր հաղթանակները

«Արտակարգ» բասկետբոլի թիմը՝ մրցույթի գավաթակիր